17 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Հալյա Զեյդը:
Ըստ ՆԳՆ-ի, պայթյունի պատճառ է դարձել ՃՏՊ-ն առափնյա մայրուղում՝ մայրաքաղաքի կենտրոնական մասում: Ավտոմեքենան մեծ արագությամբ հանդիպակաց գիծ է դուրս եկել՝ բախվելով այլ մեքենաների, ինչն էլ հզոր պայթյունի հետևանք է դարձել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունից տուժել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքը:
Ըստ սկզբնական վարկածի, պայթյունի հետևանք է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում է էր ինստիտուտի տարածքում կայանած մեքենայում: