ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:
Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու:
Ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 մլն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը:
Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն:
Ունենալ $10 մլրդ արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10,000 աշխատող ստարթափ:
Յոթնապատկել միջին աշխատավարձը:
Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության և գիտության ֆինանսավորումը:
Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 մլն-ի:
Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Արցախը Հայաստան է և վերջ: