8 հոկտեմբերի 2008 - 15:09 AMT
Ամերիկահայերին հարկավոր է նախագահի այնպիսի թեկնածու, որը կարող է հստակ շարադրել իր դիրքորոշումը հայերին հետաքրքրող հարցերի շուրջ
«Մենք հուսով էինք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սենատոր ՄըքՔեյնի հայ համայնքին աջակցելու ծրագիրն ինչ-որ զարգացում կստանա, բացի այն հարգալից, բայց վերացական նամակից, որը ստացել էր հայ համայնքը եւ որտեղ ընդհանուր առմամբ նկարագրված է սենատորի վերաբերմունքը ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական խնդիրների հանդեպ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հայ ընտրազանգվածը ցանկանում է տեսնել նախագահության այնպիսի թեկնածուի, որը կարող է հստակ շարադրել իր դիրքորոշումը հայերին հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի հզորացմանը եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: