Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզում զորամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով 2 հոգի է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սեվերոդվինսկից 30 կմ հեռավորության վրա:
Հավելյալ տեղեկություններ առայժմ հայտնի չեն:
Ավելի վաղ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից մոտ 16,000 բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից և հրդեհից հետո: