8 հոկտեմբերի 2008 - 16:28 AMT
ՄՃԽ. Թուրքիան գուցե եւ պետք է կարեւոր դեր կատարի ղարաբաղյան գործընթացում
Թուրքիան գուցե եւ պետք է կարեւոր դեր կատարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը դյուրացնելու գործում, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լորենս Շիթսը: Նրա խոսքերով, Թուրքիան շահագրգիռ է Կովկասում կայունության հաստատման հարցում: Աջակցությունը խաղաղությանն ու կայունությանը Կովկասում կզորացնի Անկարայի դիրքերը տարածաշրջանում եւ կնպաստի ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտմանը:
«Այժմ փակ սահմանները բացելու հնարավորությունը եւ առեւտրի վերսկսումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Անկարան կարող է օգտագործել որպես խթան Երեւանի համար, որպեսզի նա ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ելնելով այս հեռանկարից, Ադրբեջանը չպետք է ավելորդ զգացականությամբ արձագանքի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր վերականգնմանը: Փոխարենը Բաքուն պետք է սատարի Հայաստանի հարցում թուրքական vis-a-vis քաղաքականությանը»,-նշել է Լ.Շիթսը, հաղորդում է Day.az-ը: