8 հոկտեմբերի 2008 - 18:04 AMT
ՎՈՒԱՄ-ի երկրների նախագահները չեն մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին
Իլհամ Ալիեւը, Միխայիլ Սահակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն չեն լինի ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Ադրբեջանի նախագահը զբաղված է նախընտրական քարոզարշավով, Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից, Յուշչենկոն ոչ մի կերպ չի կարողանում կարգի բերել ներքին քաղաքական գործերը, հաղորդում է Bakiliar.AZ-ը:

Գագաթնաժողովին քննարկվելու են տնտեսական խնդիրներ, ճգնաժամի հաղթահարման ճանապարհներն, ինչպես նաեւ վրացա-օսական հակամարտության գոտում կատարվող իրադարձությունները: Ադրբեջանը գագաթնաժողովին ներկայացնելու է Արթուր-Ռասի-Զադեի գլխավորած պատվիրակությունը:

Հոկտեմբերի 10-ին Բիշկեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը: