2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալկոհոլային տարբեր խմիչքների արտադրությունը երկնիշ աճ է գրանցել։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, կոնյակի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 44%-ով, վիսկունը՝ 15%-ով, օղունը՝ 37%-ով, գինունը՝ 43%-ով , գարեջրինը՝ 19.6%-ով։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է նաև հանքային և գազավորած ջրերի արտադրությունը՝ 23%-ով։