8 հուլիսի 2003 - 19:18 AMT
ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐԻ» ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
Երեւանը բազմաթիվ առաջարկներ ունի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված «փոքր քայլերի» քաղաքականության շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ սեպտեմբերին կայանալիք իր երկրորդ հանդիպման ընթացքում կողմերին կհաջողվի հասնել կոնկրետ պայմանավորվածությունների: