13 օգոստոսի 2019 - 17:22 AMT
Պուտինը շքանշանով է պարգևատրել Մեհրիբան Ալիևային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է Haqqin.az-ը:

ՌԴ նախագահը հրամանագիրը ստորագրել է օգոտոսի 9-ին: Իլհամ Ալիևի տիկինը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար: