22 օգոստոսի 2019 - 11:29 AMT
5 բալանոց երկրաշարժ՝ Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք:

Օջախի խորությունը 10 կմ է, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, Նոյեմբերյան, ԱՀ Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ: