23 օգոստոսի 2019 - 15:49 AMT
Սերենա Ուիլյամսն ու Մարիա Շարապովան կհանդիպեն US Open-ի առաջին շրջանում

Վիճակահանության արդյունքներով Մեծ սաղավարտի US Open մրցաշարի առաջին տուրում կհանդիպեն ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսն ու հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան:

Հանդիպումն առաջինը կլինի 2016-ից ի վեր: Նախկինում Ուիլյամսն ու Շարապովան հանդիպել են պաշտոնական խաղերում 21 անգամ, ռուս թենիսիստուհուն միայն 2 անգամ է հաջողվել հաղթանակ տանել, գրում է «Կոմերսանտը»:

Թենիսիստուհիների WTA վարկանիշում Սերենա Ուիլյամսը 8-րդ հորիզոնականում է 3935 միավորով: Մարիա Շարապովան նահանջել է և 87-րդն է 696 միավորով: