24 օգոստոսի 2019 - 11:19 AMT
ՃՏՊ՝ Կրասնոդարի երկրամասում. ՀՀ 3 քաղաքացի է զոհվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտ երկու մարդատար «Նիսան» և «Օպել» ավտոմեքենաների վթարի հետևանքով ՀՀ 3 քաղաքացի է զոհվել`1938, 1984, 1988թ. ծնված:Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

ՃՏՊ հետևանքով կա նաև տուժած ՀՀ քաղաքացի, 2013 թվականի ծնված: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում է:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան Կովկաս մայրուղում, Զավետնի ավանից ոչ հեռու:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Դոնի Ռոստովում մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ: