14 հոկտեմբերի 2008 - 16:21 AMT
Բրյուսելում քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ԵՄ քաղաքականությունը
Բրյուսելում կլոր սեղան է անցկացվում, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ հակամարտության առնչությամբ ԵՄ քաղաքականությունը: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցում են ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Էդուարդ Աթանեսյանն ու ԼՂՀ նախագահի տեղեկատվական բաժնի պետ Դավիթ Բաբայանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Համահայկական բարեգործական միությունում (AGBU), կոնֆեռանսը կազմակերպվել է AGBU եվրոպական բաժնի կողմից: Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ Բրյուսել են հրավիրվում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչները: Կլոր սեղանի եւ մյուս միջոցառումների նպատակը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում երկխոսության հաստատումն է ԵՄ արտաքին քաղաքականության շրջանակներում եւ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: