
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրել լրագրողներից՝ սեպտեմբերի 3-ի ասուլիսն ընդհանտելու և դահլիճից դուրս գալու համար:
«Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ»,- ասել է Թորոսյանը:Անդրադառնալով մամուլի ասուլիսում տեղի ունեցած միջադեպին՝ Թորոսյանն այն շոու է անվանել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից: Թամամյանն ընթերցել է հարցերից մի քանիսը, որ տալու էր նախարարին: