2019թ. սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել, հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել:
Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, տարվում է հետաքննություն:
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։
Արցախի ԿԸՀ հրապարակած տվյալնբերի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67,342 ընտրող: