18 հոկտեմբերի 2008 - 14:47 AMT
2003-2009թթ. Բաքուն ռազմական նպատակներով ընդհանուր առմամբ կծախսի շուրջ 7 մլրդ դոլար
2003-2008թթ. ռազմական նպատակների համար ծախսվել է 4,5 մլրդ դոլար: Եթե 2003թ. Ադրբեջանի ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են 163 մլն դոլար, ապա 2008թ. այդ գումարը հավասար էր 1 մլրդ 850 մլն դոլարի, հաղորդում է ԱզերԹաջը:

Եկող տարի Ադրբեջանն ավելի կմեծացնի ռազմական ծախսերը ընթացիկ տարվա համեմատ: Այդպիսով 2003-2009թթ. Բաքուն ռազմական նպատակներով ընդհանուր առմամբ կծախսի շուրջ 7 մլրդ դոլար: