10 սեպտեմբերի 2019 - 16:25 AMT
ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25%-ով

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 7.0% է, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 4.0% է: