20 հոկտեմբերի 2008 - 17:21 AMT
Հայաստանն ու Մոնակոն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Քվեբեկ կատարած այցի շրջանակներում, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոնակոյի Իշխանության կառավարության արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանկ Բիանկերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ Բիանկերը ստորագրեցին համատեղ արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: