20 սեպտեմբերի 2019 - 11:25 AMT
Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվականի՝ սեպտեմբերի 22-ին նախարար Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: