ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, որի մասին հիշատակվում է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցում, չեղարկել է իր այցը Հայաստան: ՀՀ-ն նա պետք է որպես վճարովի խոսնակ ելույթ ունենար ՌԴ կառավարության նախաձեռնած կոնֆերանսում: Այդ մասին գրում է The Washington Post-ը (WP) Ջուլիանիի վրա հղումով:
ՌԴ և ԵՏՄ աջակցությամբ կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան ՌԴ պաշտոնյաներ, գրում է ՌԲԿ-ն:
Դեռևս սեպտեմբերի 27-ի առավոտյան Ջուլիանին հաստատել էր իր մասնակցությունը, սակայն նույն օրվա երեկոյան նա փոխել է որոշումը: Նա հայտնել է, որ այլևս մտադիր չէ մասնակցել միջոցառմանը:
«Չգիտեի, որ Պուտինը լինելու է»,շասել է Ջուլիանին: «Խելամտությունը համարձակությունից նախապատվելի է», ասել է նա:
Իրադարձությունները տեղի են ունենում այսպես կոչված ուկրաինական գործի ֆոնին, որը կապված է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ, որը կայացել է հուլիսի 25-ին: Խոսակցության ժամանակ նախագահները քննարկել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ քրգործի հարուցումը վերսկսելու հարցը, ինչը դեմոկրատները համարում են Թրամփի ճնշում Զելենսկու հանդեպ իր քաղաքական շահերից ելնելով: Խոսակցության մեջ հիշատակվում է նաև Ջուլիանին` Թրամփն առաջարկել էր Զելենսկուն խոսել նրա հետ: