25 հոկտեմբերի 2008 - 14:44 AMT
Հայաստանի նախագահը այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Երկրի ղեկավարին ուղեկցում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շուշիի մոտակայքում Սերժ Սարգսյանին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Գուլյանը եւ վարչապետ Արա Հարությունյանը: