ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական արտադրության ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարք) հարվածից կադրեր:
Այլ մանրամասներ այս ՊՆ-ն չի ներկայացնում։
Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է թե հարվածային, թե հետախուզական ԱԹՍ-ների ծրագիրը։
Հայկական սպառազինությունում մի շարք տեղական արտադրության ԱԹՍ-ներ կան, պարբերաբար անցկացվող ռազմական ու տեխնիկական ցուցահանդեսներին անընդհատ ցուցադրվում են անօդաչուների նոր մոդելներ։