8 հոկտեմբերի 2019 - 11:46 AMT
TMZ. Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով

Ամերիկյան TMZ հայտնի պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին՝ մասնավորապես, նշելով նրա այցն Էջմիածին, որտեք Քիմը մկրտել է երեխաներին հայ սրբերի անուններով:

«Քիմն ու Քորթնին վերադարձել են արմատներին, նրանք իրենց հետ են վերցրել երեխաներին՝ մկրտության ծիսակարգ կատարելու համար»,-գրում է TMZ-ը:

Հոդվածում նշվում է նաև, որ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմն ու Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) սպիտակ զգեստներով էին, ինչպես ընդունված է հագցնել երեխաներին մկրտության հայկական ծիսակարգում:

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայատան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):

Արդեն Երևանում Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում՝ նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում: «Գիշերվա գրեթե ժամը 3-ն է և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ այստեղ լինել և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին»,-գրել է Քարդաշյանը: