29 հոկտեմբերի 2008 - 13:45 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները
Լոնդոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի վերջին հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ դեսպան Բրայան Ֆոլի հետ էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ն են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ֆոլը մանրամասն քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հակամարտությունների կարգավորման հեռանկարները:
Նախարար Նալբանդյանն այցելեց Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatհam House), ուր հանդես եկավ «Տարածաշրջանային անվտանգությունը Կովկասում. Հայկական հեռանկարը» խորագրով ծավալուն ելույթով, որին ներկա էին քաղաքական վերլուծաբաններ, գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, ՄԹ պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի: