15 հոկտեմբերի 2019 - 11:58 AMT
ՌԴ-ն շարժական կլինիկաներ է փոխանցել ՀՀ-ին

Ռուսաստանը մի քանի շարժական կլինիկա է փոխանցել Հայաստանին: Ռուսական կողմը շարժական կլինիկաներ է ուղարկել նաև Ղրղզստան և Տաջիկստան: Փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, գրում է Vesti.ru-ն:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առողջապահության համակարգերին: Այդ շարժական բժշկական համալիրներն անվճար են սպասարկում բնակչությանը:

Ընդհանուր առմամբ 12 այդպիսի կլինիկա է տրամադրվել: