30 հոկտեմբերի 2008 - 13:57 AMT
Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է, եթե Բաքուն չխոչընդոտի այդ գործընթացին
Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է, եթե ադրբեջանական կողմը քաղաքական կամք դրսեւորի եւ ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտության կարգավորման համար, այլ ոչ թե խոչընդոտի այդ գործընթացին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ ձեւաչափը շատ արդյունավետ է եւ փոփոխության կարիք չի զգում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ինչպես հաղորդել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, այսօր բանակցային գործընթացն ընթանում է երեք սկզբունքների հիման վրա, որ նախատեսված են Հելսինկյան եզրափակիչ ակտում` ուժի չկիրառում, երկրների տարածքային ամբողջականություն եւ ժողովրդի ինքնորոշման իրավունք: Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով, պաշտոնական Երեւանը ցանկանում է, որ հակամարտությունը շուտ կարգավորվի եւ ցանկանում է, որ բանակցություններն այդ ուղղությամբ ավելի ակտիվ դառնան: