2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 712.9 մլրդ դրամ (մոտ $5․6 մլրդ)՝ աճելով 5.8 %-ով:
Այս մասին տվյալները նշված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփումից»:
Այս ցուցանիշում արտահանման ծավալներն կազմել են մոտ $1․9 մլրդ, իսկ ներկրմանը՝ $3.7 մլրդ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով, ներմուծմանը՝ 4.7%-ով։