29 հոկտեմբերի 2019 - 10:39 AMT
ԶԼՄ. Շոյգուն ՀՀ և Ադրբեջան կայցելի

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով:

Շոյգուի այցի կարգավիճակը չի նշվում:

Հայաստանում ՌԴ ՊՆ ղեկավարը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կքննարկի հայ-ռուսական ռազմական գործակցությանն առնչվող հարցեր:

Երևանից հետո Շոյգուն կայցելի Բաքու: