3 նոյեմբերի 2008 - 17:26 AMT
Նոյեմբերի 4-ին Քիշնեւում բացվում է ՍԾՏՀ ԽՎ նստաշրջանը
Նոյեմբերի 4-ին Քիշնեւում կմեկնարկի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 32-րդ նստաշրջանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նստաշրջանին կմասնակցի ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նստաշրջանի ընթացքում փոխնախարար Ղարիբջանյանը հանդես կգա ելույթով:

Հոկտեմբերի 23-ից Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ-ում: Նախագահության լիազորությունների ժամկետը կազմակերպությունում 6 ամիս է: