30 հոկտեմբերի 2019 - 13:41 AMT
HBO-ն նոր փրիքվելում պատմելու է՝ ինչ է եղել «Գահերի խաղից» առաջ

HBO-ն նկարահանում է «Գահերի խաղը» սերիալում կատարված գործողություններին նախորդող սյուժեով նոր սերիալ՝ «Վիշապի տունը» (House Of The Dragon) անունով և նվիրված է Թարգարյենների դինաստիային, հայտնում է CBS News-ը:

Նշվում է, որ նոր սերիալի գործողություները կկատարվեն «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ, սյուժեն կառուցվելու է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա: Այս պահին HBO-ն պատվիրել է նոր սերիալի 10 էպիզոդ, սերիալ ռեժիսորը բրիտանացի Միգել Սապոչնիկն է:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011 ապրիլի 17-ին: Սերիալը համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկ նախագծերից մեկը: ԶԼՄ-ի տվյալներով՝ սերիալի 8-րդ սեզոնի բյուջեն անցել է $90 մլն-ը: Variety ամսագրի տվյալներով՝ 2017-ին գլխավոր դերակատարներից մի քանիսը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են $500, 000: