4 նոյեմբերի 2019 - 12:17 AMT
Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը

2019-ին արդեն երկրորդ անգամ պղծել են Ախալքալաքի նույն մատուռը՝ Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին: Այն տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել, հայտնում է Jnews-ը։

Նոյեմբերի 2-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն էր իր ֆեսբուքյան էջում նկարներ և տեսագրություն էր տարածել, թե ինչպես են պղծել վանքը։ Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։

Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին 2019-ի ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող 13-րդ դարով թվագրվող Վանք կամ Ճգնավոր մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է: