14 նոյեմբերի 2019 - 16:25 AMT
Փաշինյանն Իտալիա կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըկմեկնի Իտալիա։ Այդ մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ տեղեկացնելով հայ համայնքի հետ կայանալիք հանդիպման մասին:

Նշվում է, որ վարչապետը Միլանում կլինի նոյեմբերի 20-ին: «Հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա ժամը 16.00-ին՝ Միլանի Սուրբ Քառասուն մանկունք հայկական եկեղեցում»,-ասվում է գրառման մեջ: