
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին: Այդ մասին պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավորը ոլորտ առ ոլորտ անդնադարձել է բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասել է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը, հայտնում է Shantnews.am-ը:
Մելքումյանն ասել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս բոյւջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը և չի էլ կարող կիսել։ «Եվ մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու այս բյուջեի նախագծին», – հավելել է Մելքումյանը։
Բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթների ավարտից, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը: