10 նոյեմբերի 2008 - 15:22 AMT
Քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն Հայոց ցեղասպանության հարցով, պնդում է Թուրքիայի նախագահը
Եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կնշանակի, որ նա «անիրական բաները որպես իրողություն է ներկայացնում»: Այդ մասին հայտարարել է Աբդուլլահ Գյուլը բելգիական Le Vif/L'Express ամսագրին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն այդ հարցով: «Ոչ ոք չպետք է մոռանա այն փաստը, որ թուրքերն ու հայերը խաղաղ ապրել են միասին դարեր շարունակ: Եվ այդ իրադարձությունները միակ խնդիրն է երկու ժողովրդների միջեւ, որ տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի առանձնահատուկ պայմաններում»,-ասել է Գյուլը: