11 նոյեմբերի 2008 - 15:15 AMT
Թուրքիան մտադիր չէ բացառել Հայաստանը որեւէ տարածաշրջանային նախագծից
«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները պարզապես երկու երկրների միջեւ հարաբերություններ չեն. մեր երկրների առաջնություններն ու շահերը շատ առումներով համընկնում են: Թուրքիան օժանդակում է Բաքվին այնքան ժամանակ, քանի դեռ շահերը համընկնում են»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: Նրա կարծիքով, ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասելու, թե ինչու է նա պաշտպանում իր շահերը: «Այս հանգամանքներում Թուրքիան ի վնաս իր շահերին մեծ ռիսկի է դիմել` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նոր հարաբերություններ նախաձեռնելով Հայաստանի հետ: Հենց այդ նպատակով էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը սեպտեմբերի 6-ին ժամանեց Երեւան:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում է ցանկանում: Մենք Հայաստանի հետ թշնամի չենք: Այդ իսկ պատճառով Թուրքիան մտադիր չէ Հայաստանը բացառել որեւէ նախագծից: Եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանն, իհարկե, կարող է մասնակցել բոլոր տարածաշրջանային նախագծերին, այդ թվում` էներգետիկ: Նա կարող է ընդգրկվել նաեւ Nabucco նախագծի մեջ: Ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է»,- ասել է թուրք փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ