23 նոյեմբերի 2019 - 11:52 AMT
Իրանում ցույցերի մոտ 100 առաջնորդ է ձերբակալվել

Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը ցույցերի մոտ 100 առաջնորդի է ձերբակալել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել է ցույցերի մոտ 1000 մասնակից։

«Անկարգությունների մոտ 100 առաջնորդ ձերբակալվել է երկրի տարբեր հատվածներում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի կողմից»,-ասել է երկրի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին, գրում է «Կոմերսանտը»։

Բողոքներն Իրանում սկսվել էին բենզինի գների կտրուկ աճի պատճառով և տեղի են ունեցել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Ակցիայի մասնակիցներին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ն։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատժամիջոներ է սահմանել Իրանի կապի և տեղեկատվության նախարարության դեմ՝ գրաքննության մեղադրանքով։ Բողոքի ցույցերի ժամանակ երկրում անջատել էին ինտերնետ կապը;