25 նոյեմբերի 2019 - 15:49 AMT
Փոխնախարար. Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան

ՀՀ կառավարությունը 2 շաբաթ առաջ հստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը:

Այս մասին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Factor.am-ը։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։

«Այսօրվա դրությամբ ուժի մեջ են մտել մեր կողմից նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,- տեղեկացրել է Ադոնցը: