26 նոյեմբերի 2019 - 14:32 AMT
Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է խաղադաշտ վերադառնալու:

«Ես ջանադրաբար մարզվում եմ: Անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նաև լուսանկար է հրապարակել նոյեմբերի 25-ի մարզումից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումները իտալական «Ռոմայի» ընդհանուր խմբում: