26 նոյեմբերի 2019 - 14:24 AMT
ՊՆ կին զինծառայողները մասնակցել են հրաձգության մրցույթին

Կին զինծառայողները մասնակցել են հրաձգության մրցույթին: Մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին 4-րդ զորամիավորումում:

Մրցույթն անցկացվել է հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են: