12 նոյեմբերի 2008 - 17:20 AMT
Ալի Բաբաջան. Սպասվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Անկարա
Մոտ ժամանակներում սպասվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Անկարա: Այդ մասին այսօր Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Մոտ ժամանակներում ես կմեկնեմ Ադրբեջան, իսկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը դեռեւս հարցականի տակ է»,- հաղորդել է Ալի Բաբաջանը եւ ավելացրել, որ դիվանագիտական կապերը Կովկասում կուժեղացվեն դեռեւս նախքան 2008թ. ավարտը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: