27 նոյեմբերի 2019 - 11:18 AMT
AtlasGlobal-ը ժամանակավորապես դադարեցնում է Երևան-Ստամբուլ թռիչքները

Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր չվերթները, այդ թվում դեպի Երևան:

AtlasGlobal-ը շաբաթական 2 անգամ իրականացնում է Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ չվերթը:

Պատճառը «ֆինանսական դժվարություններն են»: Ընկերությունը հայտարարել է, որ բոլոր չվերթները կասեցված են մինչև դեկտեմբերի 21-ը:

Տոմսերի վաճառքը կասեցված է մինչև դեկտեմբերի 16-ը: Գնված տոմսերը կփոխհատուցվեն:

AtlasGlobal ավիաընկերությունը 11 վարձակալած Airbus ունի, այդ թվում A330-200 և A320 շարքի 3 ինքնաթիռ: