3 դեկտեմբերի 2019 - 14:30 AMT
Մամեդյարով. ԼՂ շուրջ բանակցությունները փակուղում են

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակը ոչ մի տեղ չի տանում»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Interfax.az-ը:

Նա նշել է, որ հակամարտությունը պետք է փուլ առ փուլ կարգավորվի: «Առաջին հերթին, անշուշտ, բանակը պետք է կայազոր վերադառնա, ոչ թե դաշտում լինի: Հետո արդեն կարելի է մտածել փախստականների վերադարձի, տնտեսական հնարավորությունների և ճանապարհների ապաշրջափակման մասին»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը:

Ընթերցեք նաև.Լավրով. Ռազմատեխնիկական գործակցությունը Բաքվի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է