14 նոյեմբերի 2008 - 17:32 AMT
Աբդուլլա Գյուլը հավատում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ փոխըմբռնում ձեռք կբերվի
«Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասի` դարերով միմյանց կողքին ապրած ժողովուրդների միջեւ փոխըմբռնում ձեռք կբերվի, եւ մենք կգտնենք գոյություն ունեցող խնդիրների լուծումները: Այդ խնդիրների լուծումը կուժեղացնի համագործակցությունը նաեւ էներգետիկ ոլորտում»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` ելույթ ունենալով IV Էներգետիկ գագաթաժողովին: Ընդգծելով, որ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող երկրների միջեւ գոյություն ունեն էներգետիկ համագործակցության ավանդույթներ` նախագահը հիշեցրել է, որ մինչ օրս իրագործվել են մի շարք էներգետիկ նախագծեր, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: