5 դեկտեմբերի 2019 - 13:18 AMT
ԱԱԾ. ԿԳՄՍ փոխնախարար Լոռեցյանն ու ևս երկու կասկածյալ ձերբակալված են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալված են: PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասացին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:

Դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման էր ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալը, վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: