15 նոյեմբերի 2008 - 14:18 AMT
Ամերիկյան PBS հեռուստաալիքի եթերում կցուցադրվի նոր փաստագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
Շուտով ամերիկյան PBS հեռուստակորպորացիայի Frontline titled ծրագրում կցուցադրվի «Ընտանիքի բնաջնջում» ( A Family Erased) փաստագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆիլմի հեղինակներից մեկը` Ջորջ Խաչատուրյանը: Ֆիլմը պատմում է մի եղբոր եւ քույրերի մասին, որոնք մեկնում են Արեւմտյան Հայաստան, որպեսզի նախնիների թողած հին քարտեզով գտնեն իրենց կորսված տունը:
Որոնումներում նրանց օգնում է թուրք ուղեկցորդը, որը ցույց է տալիս նրանց արդեն վերանվանված քաղաքներն ու փողոցները: «Քանի որ աճում է միջազգային լարվածությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման հնարավորության պատճառով, իմ հայր Ջիմն ու իմ հորաքույրները, անտեսելով իրենց տարիքը, քաջություն ուենցան մեկնելու Արեւելյան Անատոլիա` իրենց նախնիների տան որոնումների, որը գտնվում էր 20 դարի առաջին ցեղասպանության էպիկենտրոնում»,-ասել է Ջորջ Խաչատրյանը: