7 դեկտեմբերի 2019 - 10:54 AMT
Ֆրանսիայում պղծել են Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը

Ֆրանսիայում անհայտ անձինք պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Վանդալները սև ներկ են լցրել խաչքարի վրա։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։