9 դեկտեմբերի 2019 - 16:14 AMT
Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան թռիչքներ կիրականացնի

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Երևան-Սոչի-Երևան չվերթով: Այդ մասին ասվում է ընկերության կայքում: Թռիչքները կմեկնարկեն դեկտեմբերի 26-ից:

«Ազիմուտը» թվթվ 3-րդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ կիրականացնի այդ չվերթով:

Երևանից ինքնաթիռը կմեկնի երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 12:15-ին տեղական ժամանակով: Ինքնաթիռը Սոչի կժամանի 12:40-ին (Մոսկվայի ժամանակով): Հետադարձ թռիչքը կիրականացվի 13:45-ին, իսկ ժամանումը Երևան՝ 16:05-ին:

Շաբաթ օրերը թռիչքը Հայաստանից կիրականացվի 12:15-ին, ժամանումը Սոչի՝ 12:50: Թռիչքը Սոչիից 13:55-ին, ժամանումը Երևան՝ 16:05:

Նշանավորելով նոր ուղղության գործարկումը՝ «Ազիմուտ» ավիաընկերությունը հատուկ գներ է սահմանել՝ մեկ ուղղությամբ ավիատոմսը կարժենա 18 եվրո, առանց օդանավակայանի և պետական գանձումների:

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռուսաստանի Հարավում գործող ընկերություն է, որի բազային օդանավակայանը «Պլատովն» է: