12 դեկտեմբերի 2019 - 13:56 AMT
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համաձայնագիրը վավերացվել է առանց քննարկման և քվեարկության, հայտնում է Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։