18 նոյեմբերի 2008 - 12:26 AMT
Ֆրանսիայի Հայկական ֆոնդի կողմից անցկացված ֆոնետոնի արդյունքում հավաքվել է 1,178 մլն եվրո
Չորս օրվա ընթացքում Ֆրանսիայի Հայկական ֆոնդը 600 կամավոր է մոբիլիզացրել Հայաստանի եւ Ղարաբաղի համար նվիրատվություններ հավաքելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, նվիրատվությունների հավաքն անցկացվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Հոլանդիայում: Արդյունքում հավաքվել է 1,178 մլն եվրո, որոնցից 1,074 մլն եվրոն հավաքվել է Ֆրանսիայում: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այս տարվա նվիրատվությունների գումարը 15,2 հազ. եվրոյով գերազանցել է 2007թ. հավաքված գումարին: Ի նշան երախտագիտության կատարված աշխատանքի համար` Ստեփանակերտում Ղարաբաղի կառավարության եւ Հայկական ֆոնդի ներկայացուցիչ Միշել Տանկրեն Ֆրանսիայի Հայկական ֆոնդի նախագահ Պիեռ Թերզյանին ղարաբաղյան ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված ոսկե մեդալ է հանձնել: