12 դեկտեմբերի 2019 - 22:34 AMT
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից։

Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: